Dec 16, 2013

Ներկայացվեցին գիտական հոդված գրելու առանձնահատկությունները

Գիտական հոդված գրելու եղանակը, հետազոտության արդիականության ձևակերպումը, նպատակը, վարկածն ու դրանցից բխող խնդիրները.այս և թեմայի հետ կապված այլ հարցեր քննարկվեցին  «Ինչպե՞ս գրել գիտական հոդված» խորագրով սեմինարի ընթացքում: Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի, Սկզբնական կրթության ֆակուլտետների ՈւԳԸ-ների համատեղ կազմակերպած սեմինարը վարում էր Տարիքային և մանկավարժական հոգեբանության ամբիոնի վարիչ,  հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վլադիմիր Կարապետյանը: Վերջինս ուսանողներին մանրամասնեց գիտական հոդվածի կառուցվածքում առանձացվող  նպատակ-խնդիր-վարկած շղթան, ինչպես նաև հաստատողական կամ ժխտողական վարկածների տարբերակումը:

Dec 14, 2013

Տարեկան հաշվետվություն. 2013թ.

ՀՊՄՀ Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի Տարիքային և մանկավարժական հոգեբանության ամբիոնի 2013թ-ի տարեկան հաշվետվության ամբողջական տեքստին կարող եք ծանոթանալ այստեղից:

Nov 22, 2013

Արձանագրություններ. 2013թ

Կրթության հոգեբանության եվ սոցիոլոգիայի ֆակուլտետի` Տարիքային եվ մանկավարժական հոգեբանության ամբիոնի 2013թ.-ի արձանագրությունները.

Հունվար
Փետրվար
Մարտ
Ապրիլ
Մայիս
Հունիս
Օգոստոս
Հոկտեմբեր
Նոյեմբեր
Դեկտեմբեր

Nov 20, 2013

Ամբիոնի 2011-2012 և 2012-2013 ուսումնական տարիների կատարողական

Կրթության հոգեբանության եվ սոցիոլոգիայի ֆակուլտետի` Տարիքային եվ մանկավարժական հոգեբանության ամբիոնի 2011-2012 և 2012-2013 ուսումնական տարիների կատարողական:

Բեռնել այստեղից

“Անընդհատ /շարունակական/ պրակտիկայի արդիականացումը և կազմակերպման մեխանիզմների ներդրումը բարձրագույն մանկավարժական կրթության համակարգում". հաշվետվություն

 2013 թվականի հուլիսի 1-ից 5-ը Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ շրջանակում անցկացվեց “Անընդհատ /շարունակական/ պրակտիկայի արդիականացումը և կազմակերպման մեխանիզմների ներդրումը բարձրագույն մանկավարժական կրթության համակարգում խորագրով միջազգային գիտաժողով: Գիտաժողովը իրականացվեց ՀՀ կրթության և գիտության նախարարության բար-ձր հովանու ներքո դրա կազմում գործող գիտության պետական կոմիտեի ֆինանսական աջակցությամբ:

Nov 19, 2013

"Ամենագետներ" նախակրթարանում

Խաչատուր Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժաական համալսարանի Հատուկ կրթության ֆակուլտետի Հատուկ հոգեբանության բաժնի երկրորդ կուրսի ուսանողները Զարգացման և տարիքային հոգեբանություն առարկայի գործնական հինգ
պարապմունքներն անցկացրել են  <<Ամենագետներ>> նախակրթարանում ս/թ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին:

Oct 1, 2013

Ամբիոնի մասին

Վ.Ս.Կարապետյան
հ.գ.դ., պրոֆեսոր
Տարիքային և մանկավարժական հոգեբանության ամբիոնը ստեղծվել է 2010 թվականի հունվարի 12-ին: Ամբիոնի վարիչի պաշտոնակատար է նշանակվել և սույն թվակաի հունիսին
վերընտրվել է հոգեբանական գիտությունների դեկտոր, պրոֆեսոր  Վ.Ս.Կարապետյանը:

Տվյալ պահին ամբիոնն ունի 3 ասպիրանտ, 11 հայցորդ:

Տարիքային և մանկավարժական հոգեբանության ամբիոնում աշխատում են գիտությունների 1 դոկտոր, պրոֆեսոր, գիտությունների 6 թեկնածու, դոցենտ, 3 գիտությունների թեկնածու, դասախոս, 1 ասիստենտ, 2 դասախոս, 1 գործավար: