Dec 16, 2013

Ներկայացվեցին գիտական հոդված գրելու առանձնահատկությունները

Գիտական հոդված գրելու եղանակը, հետազոտության արդիականության ձևակերպումը, նպատակը, վարկածն ու դրանցից բխող խնդիրները.այս և թեմայի հետ կապված այլ հարցեր քննարկվեցին  «Ինչպե՞ս գրել գիտական հոդված» խորագրով սեմինարի ընթացքում: Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի, Սկզբնական կրթության ֆակուլտետների ՈւԳԸ-ների համատեղ կազմակերպած սեմինարը վարում էր Տարիքային և մանկավարժական հոգեբանության ամբիոնի վարիչ,  հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վլադիմիր Կարապետյանը: Վերջինս ուսանողներին մանրամասնեց գիտական հոդվածի կառուցվածքում առանձացվող  նպատակ-խնդիր-վարկած շղթան, ինչպես նաև հաստատողական կամ ժխտողական վարկածների տարբերակումը:
Սեմինարին հաջորդեց զրույց-քննարկում` կրթության որակի, կրթական միջավայրի բարելավման,  դասապրոցեսի կազմակերպման, ուսանողների առաջադիմության,  նրանց հետաքրքրությունների շուրջ:

Ուսանողները ցանկություն հայտնեցին, որպեսզի նման սեմինար-քննարկումները կրեն շարունակական բնույթ`ընդգծելով, որ դրանք  հնարավորություն են տալիս ապահովել հետադարձ կապ ուսանող-դասախոս հարաբերություններում,  վերհանել ուսանողության կարիքներն ու գտնել դրանց լուծման ուղիները:

Սեմինարին ներկա էին նաև Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի և Սկզբնական կրթության ֆակուլտետների` գիտության և հետբուհական կրթության գծով փոխդեկաններ Հակոբ Թադևոսյանն ու Լուսինե Պողոսյանը:

No comments:

Post a Comment