Dec 16, 2013

Ներկայացվեցին գիտական հոդված գրելու առանձնահատկությունները

Գիտական հոդված գրելու եղանակը, հետազոտության արդիականության ձևակերպումը, նպատակը, վարկածն ու դրանցից բխող խնդիրները.այս և թեմայի հետ կապված այլ հարցեր քննարկվեցին  «Ինչպե՞ս գրել գիտական հոդված» խորագրով սեմինարի ընթացքում: Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի, Սկզբնական կրթության ֆակուլտետների ՈւԳԸ-ների համատեղ կազմակերպած սեմինարը վարում էր Տարիքային և մանկավարժական հոգեբանության ամբիոնի վարիչ,  հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վլադիմիր Կարապետյանը: Վերջինս ուսանողներին մանրամասնեց գիտական հոդվածի կառուցվածքում առանձացվող  նպատակ-խնդիր-վարկած շղթան, ինչպես նաև հաստատողական կամ ժխտողական վարկածների տարբերակումը: