Feb 5, 2015

Մանկավարժական և տարիքային հոգեբանություն. դասագրքերի և հոդվածների թարմացված ցանկ

Հոգեբանության բաց գրադարանում թարմացվել և լրացվել է մանկավարժական և տարիքային հոգեբանության բնագավառների դասագրքերի, գրքերի և հոդվածների ցանկը: Ցանկին ծանոթանալու և անվճար գրքեր ներբեռնելու համար սեղմեք այստեղ:

ՆՇՈՒՄ. Կայքը նախատեսված է հոգեբանների, հոգեբանական ֆակուլտետների ուսանողների և բոլոր նրանց համար ում հետաքրքրում է հոգեբանությունը և հոգեկան առողջությունը: Այստեղ դուք հնարավորություն ունեք ներբեռնելու հոգեբանության զանազան բնագավառների դասագրքեր, աշխատություններ և հոդվածներ որոնց քանակն անընդհատ ավելացվում է:

Jan 4, 2014

Հոգեբանության բաց գրադարան

"Հոգեբանության բաց գրադարանում" հնարավոր է գտնել էլեկտրոնային դասագրքեր, մենագրություններ և հոդվածներ հոգեբանության ամենատարբեր բնագավառներից, այդ թվում նաև տարիքային և մանկավարժական հոգեբանությունից: Ցանկության դեպքում հնարավոր է նաև ավելացնել գրադարանում սեփական աշխատանքները:

Dec 16, 2013

Ներկայացվեցին գիտական հոդված գրելու առանձնահատկությունները

Գիտական հոդված գրելու եղանակը, հետազոտության արդիականության ձևակերպումը, նպատակը, վարկածն ու դրանցից բխող խնդիրները.այս և թեմայի հետ կապված այլ հարցեր քննարկվեցին  «Ինչպե՞ս գրել գիտական հոդված» խորագրով սեմինարի ընթացքում: Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի, Սկզբնական կրթության ֆակուլտետների ՈւԳԸ-ների համատեղ կազմակերպած սեմինարը վարում էր Տարիքային և մանկավարժական հոգեբանության ամբիոնի վարիչ,  հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վլադիմիր Կարապետյանը: Վերջինս ուսանողներին մանրամասնեց գիտական հոդվածի կառուցվածքում առանձացվող  նպատակ-խնդիր-վարկած շղթան, ինչպես նաև հաստատողական կամ ժխտողական վարկածների տարբերակումը:

Dec 14, 2013

Տարեկան հաշվետվություն. 2013թ.

ՀՊՄՀ Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի Տարիքային և մանկավարժական հոգեբանության ամբիոնի 2013թ-ի տարեկան հաշվետվության ամբողջական տեքստին կարող եք ծանոթանալ այստեղից:

Nov 22, 2013

Արձանագրություններ. 2013թ

Կրթության հոգեբանության եվ սոցիոլոգիայի ֆակուլտետի` Տարիքային եվ մանկավարժական հոգեբանության ամբիոնի 2013թ.-ի արձանագրությունները.

Հունվար
Փետրվար
Մարտ
Ապրիլ
Մայիս
Հունիս
Օգոստոս
Հոկտեմբեր
Նոյեմբեր
Դեկտեմբեր

Nov 20, 2013

Ամբիոնի 2011-2012 և 2012-2013 ուսումնական տարիների կատարողական

Կրթության հոգեբանության եվ սոցիոլոգիայի ֆակուլտետի` Տարիքային եվ մանկավարժական հոգեբանության ամբիոնի 2011-2012 և 2012-2013 ուսումնական տարիների կատարողական:

Բեռնել այստեղից

“Անընդհատ /շարունակական/ պրակտիկայի արդիականացումը և կազմակերպման մեխանիզմների ներդրումը բարձրագույն մանկավարժական կրթության համակարգում". հաշվետվություն

 2013 թվականի հուլիսի 1-ից 5-ը Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ շրջանակում անցկացվեց “Անընդհատ /շարունակական/ պրակտիկայի արդիականացումը և կազմակերպման մեխանիզմների ներդրումը բարձրագույն մանկավարժական կրթության համակարգում խորագրով միջազգային գիտաժողով: Գիտաժողովը իրականացվեց ՀՀ կրթության և գիտության նախարարության բար-ձր հովանու ներքո դրա կազմում գործող գիտության պետական կոմիտեի ֆինանսական աջակցությամբ: