Nov 20, 2013

“Անընդհատ /շարունակական/ պրակտիկայի արդիականացումը և կազմակերպման մեխանիզմների ներդրումը բարձրագույն մանկավարժական կրթության համակարգում". հաշվետվություն

 2013 թվականի հուլիսի 1-ից 5-ը Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ շրջանակում անցկացվեց “Անընդհատ /շարունակական/ պրակտիկայի արդիականացումը և կազմակերպման մեխանիզմների ներդրումը բարձրագույն մանկավարժական կրթության համակարգում խորագրով միջազգային գիտաժողով: Գիտաժողովը իրականացվեց ՀՀ կրթության և գիտության նախարարության բար-ձր հովանու ներքո դրա կազմում գործող գիտության պետական կոմիտեի ֆինանսական աջակցությամբ:

Գիտաժողովը ընդգրկեց յոթ երկրների Ռուսաստան, Սլովենիա, Ուկրաինա, Լիտվա, Վրաստան, Հայաստան գիտական և բարձրագույն ուսումնական հաստատությունների մասնակցություն: Գիտաժողովին մասնակցել են թվով հարյուր մարդ, որից տասը՝ արտերկից: Արտերկրից գիտաժողովին հրավիրվածների թվում էին՝ Ղրիմի պետական հումանիտար համալսարանի ռեկտոր՝ մանկ.գիտ, դոկտոր, պրոֆեսոր.՝ Ա.Վ. Գլուզմանը, Սլովենիայի Մարիբորի համալսարանի պրոֆեսորներ՝ Բորիս և Մետկա Աբերզեկները, Լիտվայի Շյաուլայի համալսարանի պրոֆեսոր՝ Լ. Վինցենտասը և Վ. Վինցենտասը, Կուբանի Պե¬տա¬կան տեխնոլոգիական համալսարանի աշխատակիցներ՝ հոգ.գիտ.թեկն. Օ. Ռ. Տուչինան և փիլ.գիտ.թեկն. Ի. Ա. Ապոլոնովը, Սմոլենսկի պետական համալսարանի դոցենտ, հոգ. գիտ. թեկն. Տ. Վ. Բոգդանովան, Չելյաբինսկի մանկավարժական համալսարանի դոցենտ Ս. Գ. Լիտկեն, Մորդովայի պետական մանկավարժական համալսարանի դոցենտ, հոգ, գիտ. թեկն. Վ. Վարդանյանը և ուրիշներ:

Հայաստանի Հանրապետությունից գիտաժողովին մասնակցում էին Երևանի պետական համալսարանը, Ֆիզիկական կուլտուրային պետական ինստիտուտը, Կրթության ազգային ինստիտուտը, Կոնսորցիումի բուհերը՝ Գորիսի պետական համալսարանը, Արցախի պետական համալսարանը, Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտը, Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտը, Գավառի պետական համալսարանը:

Գիտաժողովի պատվավոր հյուրերն էին ՀՀ կրթության և գիտության նախարար Ա. Աշոտյանը, ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ՝ Ս. Հարությունյանը, Երևանի քաղաքապետարանի կրթության վարչության պետ՝ Գ. Սողոմոնյանը:
Գիտաժողովի արդյունքում լույս ընծայվեց գիտաժողովի նյութերի ժողովածու, համագործակցության պայմանագիր կնքվեց Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ և Ղրիմի պետական հումանիտար համալսարանի միջև:


1.ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԾՈՒՄ

1.1. Կազմկոմիտե
Գիտաժողովի նախագծման և իրականացման համար ընտրվեց կազմկոմիտե, անդամությամբ՝ 
գիտաժողովի կազմկոմիտեի պատվավոր նախագահ ՝ Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ ռեկտոր, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, պ.գ.դ., պրոֆեսոր` Ռուբեն Կառլենի Միրզախանյան, 
գիտաժողովի կազմկոմիտեի նախագահ՝ Խ.Աբովյանի անվան ՀՊՄՀ Աշխատակազմի և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր, ի.գ.թ., դոցենտ՝ Արա Վլադիմիրի Երեմյան
գիտաժողովի կազմկոմիտեի նախագահի տեղակալներ՝
Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ  Տարիքային և մանկավարժական հոգեբանության ամբիոնի վարիչ, հ.գ.դ., պրոֆեսոր՝ Վլադիմիր Սևանի Կարապետյան
Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ Նախադպրոցական մանկավարժության և մեթոդիկայի ամբիոնի վարիչ, մ.գ.թ., պրոֆեսոր՝ Սվետլանա Ալեքսանդրի Մարության
գիտաժողովի կազմկոմիտեի անդամներ՝ Գևորգյան Ս.Ռ. (ՀՊՄՀ Ուսումնագիտական գծով պրոռեկտոր), Մելիք-Բախշյան Մ.Ս. (ՀՊՄՀ Ուսումնական գծով պրոռեկտոր), Այվազյան Տ.Ն. (ՀՊՄՀ Կրթության որակի և հեռակա ուսուցման գծով պրոռեկտոր), Թամազյան Ա. (ՀՊՄՀ Ընդհանուր հարցերի գծով պրոռեկտոր),  Վարդանյան Կ.Ե. (ՀՊՄՀ Գիտական կենտրոնի ղեկավար), Բերբերյան Ա.Ս. (Ռուս-հայկական (Սլավոնական)) համալսարանի հոգեբանության ամբիոնի վարիչ),  Պետրոսյան Ռ.Հ. (ՀՊՄՀ Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար),  Խաչատրյան Հ.Վ. (ՀՊՄՀ Սկզբնական կրթության ֆակուլտետի դեկան Թադևոսյան Գ. (ՀՊՄՀ կուլտուրայի ֆակուլտետի դեկան),  ), Սարգսյան Վ.Ժ. (ՀՊՄՀ Պրակտիկայի վարչության պետ), Խուդոյան Ս.Ս. (ՀՊՄՀ Զարգացման և կիրառական հոգեբանության ամբիոնի վարիչ), Մկրտումյան Մ.Մ. (ՀՊՄՀ Հոգեբանության տեսության և պատմության ամբիոնի վարիչ), Քոսակյան Վ.Մ. (ՀՊՄՀ Տարիքային և մանկավարժական հոգեբանության ամբիոնի ասիստենտ), Խաչատրյան Ա.Ս. (ՀՊՄՀ Տարիքային և մանկավարժական հոգեբանության ամբիոնի դասախոս), Ծատուրյան Ք. (ՀՊՄՀ միջազգային համագործակցության բաժնի ղեկավար), Սարգսյան Հ.Գ. (Արհկոմի նախագահ), Աղաջանյան Ն. (ՀՊՄՀ գլխավոր հաշվապահ), Մարկոսյան Դ. (ՀՊՄՀ Լրատվության վարչության պետ), Ասրյան Ս. (ՙՄանկավարժ՚ թերթի խմբագիր), Սարգսյան Դ. (ինժեներ-ծրագրավորող):
գիտական քարտուղար՝ Խ.Աբովյանի անվան ՀՊՄՀ Տարիքային և մանկավարժական հոգեբանության ամբիոնի ասիստենտ, հ.գ.թ. Մանիկ Իշխանի Հակոբյան

1.2. Աշխատանքային խմբեր
2013 թ. մարտ ամսին գիտաժողովի նախագծման նպատակով կազմկոմիտեյի, նախագահ Արա Երեմյանը հրավիրեց նիստ, որի շրջանակում կազմավորվեցին գիտաժողովի աշխատանքային խմբերը հետևյալ գործառույթներով:

1. Գիտական հարցերի աշխատախումբ: Այս խումբը պետք է զբաղվեր գիտաժողովի նախնական ծրագրի կազմելով մասնավորապես՝ գիտաժողովի թեմայի շրջանակում առանձին առավել մասնավոր հիմնախնդիրների առանձացմամբ՝ որպես գիտաժողովի առանձին սեկցիաների քննարկման նյութ, գիտական նյութերի ստացման, խմբագրման, ժողովածուի կազմելու աշխատանքներով: Աշխատախումբը ղեկավարում էր հոգ. գիտ, դոկտ.պրոֆ., ՀՊՄՀ  տարիքային և մանկավարժական հոգեբանության ամբիոնի վարիչ՝ Վլադիմիր Սևանի Կարապետյանը: Աշխատախմբի անդամներն էին՝ ՀՊՄՀ նախադպրոցական մանկավարժության և մեթոդիկայի ամբիոնի վարիչ, մ.գ.թ., պրոֆեսոր՝ Ս.Ա. Մարությանը, ՀՊՄՀ ուսումնագիտական գծով պրոռեկտոր,  հոգ. գիտ դոկտոր, պրոֆեսոր՝ Ս.Ռ. Գևորգյանը, փիլ. գիտ, թեկն. դոցենտ, ՀՊՄՀ կրթության զարգացման որակի ապահովման վարչության պետ Մ. Ավագյանը, ՀՊՄՀ ուսումնական գծով պրոռեկտոր Մ.Ս. Մելիք-Բախշյանը, ՀՊՄՀ կրթության որակի և հեռակա ուսուցման գծով պրոռեկտոր Տ.Ն. Այվազյանը, ՀՊՄՀ գիտական կենտրոնի ղեկավար, հոգ. գիտ. թեկն.դոցենտ Կ.Ե. Վարդանյանը, հոգ.գիտ. դոկտոր, Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանի հոգեբանության ամբիոնի վարիչ Ա.Ս. Բերբերյանը, մանկ, գիտ. թեկն. դոցենտ ՀՊՄՀ Սկզբնական կրթության ֆակուլտետի դեկան Հ.Վ. Խաչատրյանը, հոգ.գիտ. թեկն. դոցենտ ՀՊՄՀ Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար Ռ.Հ. Պետրոսյանը, հոգ.գիտ. թեկն. դոցենտ, ՀՊՄՀ պրակտիկայի վարչության պետ Վ.Ժ. Սարգսյանը, հոգ. գիտ. դոկտոր ՀՊՄՀ Զարգացման և կիրառական հոգեբանության ամբիոնի վարիչ Ս.Ս. Խուդոյանը, հոգ. գիտ. դոկտ. պրոֆ. ՀՊՄՀ Հոգեբանության տեսության և պատմության ամբիոնի վարիչ Մ.Մ. Մկրտումյանը, մանկ. գիտ. դոկտոր, պրոֆ մանկավարժության տեսության և պատմության ամբիոնի վարիչ՝ Լ. Ասատրյանը, մանկ.գիտ. դոկտոր, պրոֆ.մանկավարժական կրթության և կիրառական մանկավարժության ամբիոնի վարիչ՝ Հ. Պետրոսյանը, ՀՊՄՀ տարիքային և մանկավարժական հոգեբանության ամբիոնի ասիստենտ, հոգ.գիտ. թեկն. Մ.Ի. Հակոբյանը:

2. Ֆինանսատնտեսական և կազմակերպչական տարաբնույթ այլ հարցերով զբաղվող աշխատախումբ: Այս խումբը պետք է զբաղվեր նախահաշվի համաձայն ֆինանսների բաշխմամբ, նյութական տարբեր հարցերի լուծմամբ, գիտաժողովի անցկացման վայրի, ժամանակացույցի հստակեցման հարցերով, մշակութային ծրագրի, հյուրերի դիմավորելու, նրանց տեղավորման, սննդի ապահովման, գիտաժողովի համար անհրաժեշտ նյութատեխնիկական տարբեր առարկաների՝ գրենական պիտույքների, բեյջերի, պաստառների ձեռքբերման հարցերով: Աշխատախմբի անդամներն էին՝ ՀՊՄՀ ընդհանուր հարցերի գծով պրոռեկտոր Ա. Թամազյանը, ՀՊՄՀ գլխավոր հաշվապահ՝ Ն Աղաջանյանը, հաշվապահության աշխատակից՝ Ա. Կարապետյանը, սննդային միավորման, ՀՊՄՀ նյութատեխնիկական ոլորտի պատասխանատուներ՝ Գ. Հովսեփյանը /սնունդ/, Գ. Սահակյանը /տրանսպորտ/, Ա.Ս. Խաչատրյանը / գիտաժողովի համար անհրաժեշտ նյութատեխնիկական տարբեր առարկաների՝ գրենական պիտույքների, բեյջերի, պաստառների ձեռքբերում/:

3. Տեղեկատվական, լուսաբանող հարցերով զբաղվող աշխատանքային խումբ: Այս խումբը պետք է զբաղվեր միջազգային և տեղական գիտական տարբեր հանրությունների, հաստատությունների անվանացանկերի հստակեցմամբ, դրանց շրջանում գիտաժողովի լոսաբանման ուղղությամբ անհրաժեշտ տեղեկատվական աշխա-տանքների իրականացմամբ: Աշխատախմբի անդամ¬ներն էին՝ Ծատուրյան Ք. (ՀՊՄՀ միջազգային համագործակցության բաժնի ղեկավար), Մարկոսյան Դ. (ՀՊՄՀ Լրատվության վարչության պետ), Ասրյան Ս. (ՙՄանկավարժ՚ թերթի խմբագիր):

1.3.Գիտաժողովի կազմակերպման գործընթացը 
2013 թ. մարտ ամսից սկսվեց գիտաժողովի կազմակերպման գործընթացը հետևյալ հաջորդական փուլերով:
1. Միջազգային և տեղական մասշտաբներով իրականացվեցին լայնածավալ տեղեկատվական աշխատանքներ գիտաժողովը լուսաբանելու, մասնակիցների հավաքագրման նպատակով:
2. Ըստ հավաքագրված գիտական նյութերի՝ հստակեցվեց գիտաժողովի մասնակիցների, հրավիրված հյուրերի թվաքանակն ու տվյալները:
3. Սկսվեց գիտաժողովի ժողովածուի կազմելու և խմբագրման աշխատանքները:
4. Հավաքագրված նյութերի հիման վրա կազմվեց գիտաժողովի ծրագիրը:
5. Հրավիրատոմսեր ուղարկվեցին գիտաժողովի բոլոր մասնակիցներին:
6. Հաջորդաբար լուծվեցին գիտաժողովի մասնակիցների սննդով ապահովելու, հյուրանոցներում տեղակայելու, գիտաժողովի նյութատեխնիկական ապահովման այլ հարցեր:


2. ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ԸՆԹԱՑՔ

2.1. Գիտաժողովի բացում: Պլենար նիստ
2013 թ. հուլիսի 1-ին ժամը 10.30-ին տեղի ունեցավ “Անընդհատ /շարունակական/ պրակտիկայի արդիականացումը և կազմակերպման մեխանիզմների ներդրումը բարձրագույն մանկավարժական կրթության համակարգում խորագրով միջազգային գիտաժողովի բացումը: 


Բացման խոսքով հանդես եկան ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը, ԳՊԿ նախա-գահի տեղակալ Մասիս Խաչատրյանը:


Ողջունելով գիտաժողովի մասնակիցներին՝ ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը նշեց, որ կոնֆերանսի խնդիրների և նպատակների մեջ դրված շեշտադրումները ամբողջությամբ արդիական է համարում և վստահ է, որ հատկապես մանկավարժական կրթության բնագավառում պրակտիկայի նոր մոդելի մշակումն ու ներդրումը թույլ կտա զգալիորեն բարձրացնել մանկավարժական կադրերի որակը: Նախարարը կարևորեց այն հանգամանքը, որ մանկավարժական համալսարանը վերջին տարիների ընթացքում ակնհայտորեն ցուցաբերում է միջազգայանցման և արդիականացման նախանձելի տեմ-պեր. դրա վկայությունն է նաև  բազմաթիվ երկրներից ժամանած ներկայացուցիչների մասնակցությամբ կոնֆերանսը՝ ցույց տալով, որ միջազգայանցման շրջանակներում Հայաստանի կրթական համակարգում Մանկավարժական համալսարանը կարողանում է արժանապատիվ և կարևոր գործընկեր լինել:


Ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՊՄՀ ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը: Անդրադառնալով գիտաժողովի թեմային՝ ընդգծեց, որ մանկավարժական կրթության գործընթացում պրակտիկայի արդյունավետ և բովանդակային կազմակերպման լուրջ փոփոխությունների անհրաժեշտություն կա. «Հնարավոր չէ  պատկերացնել 21-րդ դարի ուսուցչին՝  առանց դպրոցում աշխատելու համար անհրաժեշտ ունակությունների, մանկավարժահոգեբանական  հմտությունների: Մանկավարժականի և Եվրոպայի առաջատար հաստատությունների միջեւ վերջին տարիների  համագործակցությունը վկայում է այն մասին, որ  այդ ամենը պետք է կազմակերպվի ուսումնառության  հենց սկզբից»: 


Գիտաժողովի մասնակիցներին ողջունեց գիտության պետական կոմիտեի նախա-գահի տեղակալ Մասիս Խաչատրյանը:

Պլենար նիստի զեկուցող՝ Ղրիմի հումանիտար համալսարանի ռեկտոր, մանկա-վարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Ուկրաինայի մանկավարժական գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս Ալեքսանդր Գլուզմանը: Նա ներկայացրեց Ուկրաինայի բարձրագույն մանկավարժական ուսումնական հաստատությունների ուսանողների գործնական պատրաստության հիմնական ուղղությունները՝ ընդգծելով, որ մանկավարժական ծրագրերի, պրակտիկայի դրույթների համապատասխանեցումը կարևոր քայլ է մանկավարժական կադրեր պատրաստելու գործում միասնական լինելու համար: Պրոֆեսորի կարծիքով՝ մանկավարժական պրակտիկայի վրա երկու գործոն կարող են ազդել՝ ուսուցման բովանդակությունն ու  դասավանդողի և ուսանողի փոխազդեցության գործընթացը: 


Անդրադառնալով Ուկրաինայի  մանկավարժական կադրեր պատրաստող 37 բուհերի մանկավարժական պրակտիկային՝ Ալեքսանդր Գլուզմանն անդրադարձավ բակալավրիական 4 և մագիստրոսական կրթության 2 տարիներից յուրաքանչյուրի ընթացքում պրակտիկայի բովանդակությանը.  «1-ին կուրսի ուսանողը շաբաթը մեկ անգամ բազային դպրոցներում աշխատում է որպես ուսուցչի օգնական՝ հստակ պատկերացում կազմելով մասնագիտության, ուսումնական պրոցեսի մասին: 2-րդ կուրսի պրակտիկան միտված է ուսանողի մոտ ձևավորել հոգեբանակամանկավարժական մտածողություն՝ ընդհանրացված պատկերացում տալով մանկավարժության և գիտության նորագույն մեթոդների մասին»:
Շարունակելով հաջորդ տարիների պրակտիկայի բովանդակության նկարագրու-թյունը՝ պրոֆեսոր Ալեքսանդր Գլուզմանը նշեց, որ ուսումնառության 3-րդ և 4-րդ կուրսերում կարևորվում են ուսանողների մոտ մանկավարժական մշակույթի ձևավորումն ու զարգացումը, որը սերտորեն կապված է ինչպես որոշակի հարաբերությունների կարգա-վորման, այնպես էլ մասնակի մանկավարժական խնդիրների լուծման հետ: Պրակտիկայի վերջին փուլն ամենաերկարատևն է՝ 3 ամիս, որի ընթացքում ուսանողի համար հնարավորություն է ստեղծված իրեն զգալ որպես ուսուցիչ-դասավանդող, ուսուցիչ-ուսուցման գործընթացի կազմակերպիչ, ուսուցիչ-սոցիալական մանկավարժ կրթելու համար: 


Պլենար նիստը եզրափակեց  ՀՊՄՀ Տարիքային և մանկավարժական հոգեբա-նության ամբիոնի վարիչ, հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վլադիմիր Կարապետյանը, ով իր՝ «Գործունեության կողմնորոշիչ հիմքի ընդլայնումը՝ որպես գործնական կարողությունների ձևավորման անհրաժեշտ պայման»  խորագրով զեկույցում անդրադարձավ տեսական և գործնական գիտելիքների միջև առկա պատնեշին: Պրոֆեսորը նկատեց՝ կրթական համակարգում կան շատ խնդիրները, սակայն պրակտիկան այսօր գիտական հիմնախնդիր է, որը պետք է ենթարկվի համակողմանի ուսումնասիրման. այն միայն ուսումնական խնդիր չէ, այլև աշխարհայացքի, համոզմունքի, մարդու ձևավորման, մարդու՝ որպես մասնագետի կայացման երաշխիք: Պլենար նիստի ավարտից հետո գիտաժողովի մասնակիցներն իրենց զեկույցներում անդրադարձան բուհական կրթության համակարգում մանկավարժական պրակտիկայի և բարձրագույն մանկավարժական կրթության արդիականացման գործընթացում տեսական և գործնական պատրաստվածության  խնդիրներին:


Գիտաժողովի առաջին օրվա երկու մասնախմբերում գիտական քննարկման առարկա էին բուհական կրթության համակարգում մանկավարժական պրակտիկայի /առաջին մասնախումբ՝ համանախագահներ՝ Իվան Ապոլոնով (Կուբանի պետական տեխնոլոգիական համալսարան, փիլ.գիտ.թեկն, դոցենտ), Հարություն Բաբայան (Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ, Մանկավարժության և հոգեբանության ամբիոնի վարիչ, հոգ. գիտ. թեկն., պրոֆեսոր)/ և բարձրագույն մանկավարժական կրթության արդիականացման գործընթացում տեսական և գործնական պատրաստվածության /երկրորդ մասնախումբ, համանախագահներ՝ Օկսանա Տուչինա (Կուբանի պետական տեխնոլոգիական համալսարան, հոգ. գիտ. թեկն., դոցենտ), Սամվել Խուդոյան (Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ, Զարգացման և կիրառական հոգեբանության ամբիոնի վարիչ, հոգ.գիտ.դոկտոր, դոցենտ) / հարցերը:

2.2. Գիտաժողովի աշխատանքային առաջին օր
Գիտաժողովի աշխատանքային առաջին օրվա զեկուցումներում քննակվեցին հետևյալ հիմնական հարցերը՝ դպրոց մանկավարժական պրակտիկա կապ, մանկավարժական պրակտիկայի կազմակերպում մասնագիտական պատրաստվածությանը ներկայացվող արդի պահանջների, մանկավարժական մասնագիտական կրթության որակի ապահովման ենթատեքստում, առանձին մասնագիտությունների գծով մանկավարժական պրակտիկայի իրականացման առանձնահատկությունները, մանկավարժական պրակտիկայի իրականացման գործիքների, միջոցների և մեթոդների մի շարք հարցեր:

2.3. Գիտաժողովի աշխատանքային երկրորդ օր
Գիտաժողովի աշխատանքային երկրորդ օրվա զեկուցումներում քննակվեցին մանկավարժական պրակտիկայի արդիականացման օտարերկրյա տարբեր բուհերի մոտեցումներ:

ՀՊՄՀ Սկզբնական կրթության ֆակուլտետի դեկան Հեղինե Խաչատրյանի, Օտար լեզուների դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ Մելանյա Աստվածատրյանի համանախագահությամբ առաջին մասնաճյուղում զեկուցողներն հանդես եկան մանկա-վարժական պրակտիկայի արդիականացման ուղղությամբ տարբեր երկրների բուհերի փորձի մասին զեկույցներով և փորձեցին մշակել պրակտիկայի արդիականացման համապատասխան հանձնարարականներ: 

Ղրիմի հումանիտար համալսարանի ռեկտոր Ալեքսանդր Գլուզմանը, Սմոլենսկի պետական համալսարանի դոցենտ Տատյանա Բոգդանովան, Մորդովայի պետական մանկավարժական ինստիտուտի Գեղարվեստական կրթության ամբիոնի վարիչ Վալերա Վարդանյանը, Մարիբորի համալսարանի պրոֆեսոր Մետկա Աբերսեկը, Շյաուլյայի մանկավարժական համալսարանի պրոֆեսոր Լամանաուսկաս Վինցենտասն իրենց երկրների օրինակով ներկայացրին մանկավարժական պրակտիկայի կազմակերպման հիմնախնդիրները, դրանց լուծման հեռանկարները, մանկավարժության ուսումնական ծրագրերի դիդակտիկական նոր մեկնաբանություններ:

Զեկույցներով հանդես եկան նաև Մանկավարժական համալսարանի Սկզբնական կրթության ֆակուլտետի դեկան Հեղինե Խաչատրյանը, Կրթության բարեփոխումների և որակի ապահովման վարչության պետ Մկրտիչ Ավագյանը, Հոգեբանության տեսության և պատմության ամբիոնի վարիչ Մելս Մկրտումյանը, Մասնագիտական կրթության և կիրառական մանկավարժության ամբիոնի վարիչի պաշտոնակատար Հայկ Պետրոս-յանը, դոցենտ Մարիաննա Ավետիսյանը, ինչպես նաև հայցորդ Նազելի Հախվերդյանը, ասիստենտ Մանիկ Հակոբյանը, «Ուրարտու» համալսարանի դասախոս Մարինե Միքայելյանը և ՀՀ Փիլիսոփայության և իրավունքի ինստիտուտի ասպիրանտ Ազիզ Դեյլամին:

ՀՊՄՀ Ուսումնագիտական գծով պրոռեկտոր Սրբուհի Գևորգյանը բարձր գնա-հատեց գիտաժողովի ընթացքը՝ ավելացնելով՝ նշված հիմնախնդրի շուրջ գիտաժողովի բոլոր մասնակիցներն էլ ցուցաբերում են բարձր ակտիվություն, քանի որ պրակտիկայի արդյունավետ կազմակերպումը արդիական հիմնախնդիր է և կարևորագույն բոլոր ժամանակների համար:  «Ուսանողի պրակտիկ ունակությունները վճռորոշ նշանակություն են ունենում նրա մասնագիտական գործունեության մեջ: Ելնելով դրանից՝ Մանկավարժական համալսարանը ռազմավարական կարևոր հիմնահարցերի շարքում է դիտարկում պրակտիկայի արդիականացման անհրաժեշտությունը՝ բարեփոխումներն իրականացնելով Օուլուի համալսարանի փորձագետների համագործակցության  արդյունքում մշակված չափորոշիչների հիման վրա», - նշեց Սրբուհի Գևորգյանը՝ վստահեցնելով՝ պրակտիկայի ոլորտի բարեփոխումները միտված կլինեն նրան, որ ուսանողը կրթության գործընթացի հենց սկզբից ներգրավված կլինի մասնագիտական կրթական միջավայրում:

2.4. Գիտաժողովի աշխատանքային երրորդ օր
Գիտաժողովի աշխատանքային երկրորդ օրվա զեկուցումներում քննակվեցին մասնագիտական կոմպետենտության ձևավորման և զարգացման առանձնահատկու-թյունները: ՀՊՄՀ ուսումնագիտական աշխատանքների գծով պրոռեկտոր, հ.գ.դ., պրոֆե-սոր Սրբուհի Գևորգյանի և  կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար, հ.գ.թ., դոցենտ Ռուզաննա Պետրոսյանի համանախագահությամբ առաջին և երկրորդ մասնախմբերում զեկուցումներով հանդես եկան Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանի հոգեբանության ամբիոնի վարիչ, հ.գ.դ., դոցենտ Ասյա Բերբերյանը, ԵՊՀ, Ընդհանուր հոգեբանության ամբիոնի պրոֆեսոր հ.գ.դ. Հրանտ Ավանեսյանը, հ.գ.դ., պրոֆեսոր Չելյաբինսկի մանկավարժական համալսարանի դոցենտ, հ.գ.թ. Սվետլանա Լիտկեն, Խ.Աբովյանի անվան ՀՊՄՀ, Տարիքային և  մանկավարժական հոգեբանության ամբիոնի  դոցենտ, մ.գ.թ. Լուսիկ Քյուրքչյանը, Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ, Նախադպրոցական մանկավարժության և մեթոդիկայի ամբիոնի դոցենտ, մ.գ.թ. Ալլա Դալլաքյանը,  Խ.Աբովյանի անվան ՀՊՄՀ, Մայրենիի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ,բ.գ.թ., դոցենտ Աշոտ Գալստյանը, ՀՊՄՀ, Հոգեբանության գիտահետազոտական լաբորատորիայի ավագ գիտաշխատող, հ.գ.թ., դոցենտ Զարուհի Մալոյանը և ուրիշներ:

Իրենց զեկուցումներում գիտաժողովի մասնակիցները անդրադարձան մանկավարժական բուհերի ուսանողների ինքնուրույն աշխատանքին, մասնագիտական և անձնային կոմպետենցիաների ձևավորմանը, ինչպես նաև մանկավարժական պրակտիկային՝ բարձրագույն մանկավարժական կրթության նոր կրթական չափանիշների իրականացման պայմաններում: 

Գիտաժողովի աշխատանքային երրորդ օրը հագեցած էր նաև մշակութային ծրա-գրով, որի մեկնարկը տրվեց հենց Մանկավարժական համալսարանում: Օտարերկրյա հյուրերը շրջեցին եռաչափ թանգարանում, ծանոթացան համալսարանի տարեգրությանն ու պատմությանը, ինչպես նաև հանձնեցին իրենց հուշանվերները: Այցելուները հուշամատյանում հիացմունք հայտնեցին գեղեցիկ և հագեցած թանգարան ունենալու առթիվ և իրենց գործընկերների անունից բուհին մաղթեցի նոր ձեռքբերումներ և հաջողություններ:

2.5. Գիտաժողովի աշխատանքային չորրորդ օր: Փակում
Գիտաժողովի աշխատանքային չորրորդ՝ վերջին օրվա զեկուցումները վերաբերվում էին մանկավարժական պրակտիկայի ուղեցույցերի մշակման առաջարկներին (բովան¬դակություն, տեսակներ, հաջորդականություն, ձևերի ու միջոցների սահմանում) և ուսանողի մասնագիտական կարողությունների ձևավորման հիմնախնդիրներին: Սմոլենսկի պետական համալսարան, հ.գ.թ., դոցենտ Տատյանա Բոգդանովայի և Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ, պրակտիկայի վարչության պետ, հ.գ.թ., դոցենտ Վահան Սարգսյանի համանախագահությամբ զեկույցներով հանդես եկան Խ.Աբովյանի անվան ՀՊՄՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր, ուսումնամեթոդական վարչության պետ Մհեր Մելիք-Բախշյանը, Խ.Աբովյանի անվան ՀՊՄՀ պրակտիկայի վարչության պետ, հ.գ.թ., դոցենտ, Խ.Աբովյանի անվան ՀՊՄՀ, Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի ուսումնական գծով դեկանի  տեղակալ, հ.գ.թ, դոցենտ Լիդա Արամյանը, ովքեր հաջորդաբար ներկայացրեցին Պրակտիկայի բարելավման գործընթացին ուղղված ուղեցույցի կառուցվածքը, քննարկեցին դրան առնչվող մասնավոր մի շարք հարցեր: Ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտ, Կարիերայի բաժնի վարիչ, ֆիզիկական դաստիարակության տեսության և մեթոդիկայի ամբիոնի դոցենտ Արտակ Ստեփանյանը ներկայացրեց մագիստրատուրայի ուսանող-ների գիտամանկավարժական պրակտիկայի ծրագրամեթոդական հիմունքները, Խ.Աբովյանի անվան ՀՊՄՀ, Հատուկ մանկավարժության և հոգեբանության ամբիոնի դոցենտ, մ.գ.թ. Թերեզա Ազատյանը խոսեց Հատուկ և ներառական նախադպրոցական հաստատություններում ուսանողների  մանկավարժական պրակտիկայի անցկացման առանձնահատությունների մասին, Խ.Աբովյանի անվան ՀՊՄՀ, Նախադպրոցական մանկավարժության և մեթոդիկայի ամբիոնի դոցենտ, մ.գ.թ. Քնարիկ Ասմարյանը կարևորեց  Թիմային համագործակցությունը որպես պրակտիկայի արդյունավետ կազմակերպման պայման, Խ.Աբովյանի անվան ՀՊՄՀ, Տարիքային և մանկավարժական հոգեբանության ամբիոնի դասախոս, հ.գ.թ. Արմինե Խաչատրյանը ներկայացրեց Ներառական կրթության կազմակերպման և իրականացման նախնական պատկերացուների ուսումնասիրությունը, Խ.Աբովյանի անվան ՀՊՄՀ Արհեստակցական միության նախագահ, Նախադպրոցական մանկավարժության և մեթոդիկայի ամբիոնի դոցենտ, մ.գ.թ. Հասմիկ Սարգսյանը ներկայացրեց ներառական ուսուցման իրականացման հիմնախնդրի առանձնահատկությունները, Խ.Աբովյանի անվան ՀՊՄՀ Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի գիտական գծով փոխդեկան, մ.գ.թ., դոցենտ խոսեց մանկական հանգստի ճամբարներում մանկավարժական պրակտիկայ  կազմակերպման մասին որպես ապագա սոցիալական մանկավարժի   գործնական կարողությունների ձևավորման ու զարգացման միջոցի մասին, Խ.Աբովյանի անվան ՀՊՄՀ, Նախադպրոցական մանկավարժության և մեթոդիկայի ամբիոնի վարիչ, մ.գ.թ., պրոֆեսոր Սվետլանա Մարությանը ներկայացրեց Նախադպրոցականի խոսքի զարգացման խնդիրների իրականացումը մանկավարժական պրակտիկայի ընթացքում: Այլ զեկուցողներ խոսեցին համանման հարցերի շուրջ:

Գիտաժողովի չորրորդ օրը տեղի ունեցավ դրա հանդիսավոր փակումը:

Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ ռեկտոր, պ.գ.դ., պրոֆեսոր, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Ռուբեն Միրզախանյանը գիտաժողովի ընթացքը արդյունավետ համարեց` նշելով, որ անցած օրերի ընթացքում ոչ միայն  մասնակիցներն ներկայացրին  թեմային առնչվող զեկույցներ, այլև տեղի ունեցավ շատ որոշակի գիտական համագործակցություն: «Գիտաժողովն ակտիվ է և առկա էին կարծիքների  ու մոտեցումների բախումներ, բազամաթիվ տեսակետներ: Պետք է արձանագրենք, որ հենց այդ հանգամանքն էլ  վկայում է գիտաժողովի արդյունավետ ընթացքի մասին», - ընդգծեց ռեկտորը: Շնորհակալություն հայտնելով գիտաժողովի մասնակից  արտերկրա հյուրերին`  Ռուբեն Միրզախանյանը հույս հայտնեց, որ  բացի գիտական բովանդակային  մասից, նման տեսակի հավաքները  նաև հնարավորություն են  տալիս ավելի լավ ճանաչելու  և բարեկամանալու միմյանց հետ, որն էլ ամենալուրջ երաշխիքն է հետագա արդյունավետ աշխատանքի և գործունեության համար:
Աշխատակազմի և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Արա Երեմ¬յանը շնորհակալություն հայտնեց բոլոր մասնակիցներին, իսկ գիտաժողովի արդյունքներն արդյունավետ գնահատեց: Նա նշեց նաև, որ միջազգային գիտաժողովին ներկայացված բոլոր զեկույցներն արդեն տապագրվել են ամփոփ մեկ ժողովածուում:

Ուսումնագիտական գծով պրոռեկտոր Սրբուհի Գևորգյանն էլ անցկացված գիտաժողովում բանավեճերի համատեքստում առանձնացրեց հիմնախնդիրներին վերաբերող անչափ արդիական զեկուցումներով առաջ քաշված հիմնահարցերը և հարցերի լուծումներ առաջարկած ուղիները:

Միջազգային գիտաժողովի մասնակից Ղրիմի հումանիտար համալսարանի ռեկտոր, մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Ուկրաինայի մանկավարժական գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս Ալեքսանդր Գլուզմանն ընդգծեց, որ գիտաժողովի թեման շատ կարևոր և արդիական է ողջ կրթական համակարգի համար: Անդրադառնալով մանկավարաժական պրակտիկային` նա ասաց. «Ուսումնական հաստատությունները մեզանից սպասում են ոչ թե թերի, այլ լիարժեք  մասնագետներ ու պրեֆսիոնալ մանկավարժներ: Մեր խնդիրն է իրար մոտեցնել բուհն ու դպրոցը: 

Մանկավարժը  դա մասնագիտություն կամ գործառույթ չէ, դա առաքելություն է»:  Նա  նկատեց նաև, որ մանկավարժական հասարակությունը պետք է դարձնել ավելի մարդասիրական: Իսկ դրա համար առաջարկեց  փնտրել  անհրաժեշտ նոր  մեթոդներ և  ուղղություններ` աշխատանքի ճիշտ և արդյունավետ կազմակերպման համար: Ակադեմիկոս  Գլուզմանը հույս հայտնեց,  որ մանկավարժական համալսարանում  առաջիկա գիտական հետազոտությունները և գիտական  պաշտպա-նությունները  նվիրված կլինեն անընդհատ /շարունակական/ պրակտիկայի արդիականացմանն ու կազմակերպման մեխանիզմների ներդրմանը:

Գիտաժողովի չորրորդ օրը ստորագրվեց գիտական և մշակութային համագործակցության համաձայնագիր Միջազգային գիտաժողովի մասնակից Ղրիմի հումանիտար համալսարանի ռեկտոր Ալեքսանդր Գլուզմանի և ՀՊՄՀ ռեկտոր Ռուբեն Միրզախանյանի միջև: Համաձայնագիրը ենթադրում է  երկկողմանի միջազգային  կապերի ընդլայնում, կրթության և գիտական հետազոտության ոլորտներում փորձի, ուսումնական և մեթոդական ձեռնարկների  փոխանակում, ամենամյան վերապատրաստումներ ուսանողների միջև, բազմաբնույթ կոնֆերանսների և միջազգային գիտագործնական համաժողովների անցկացում և այլն: 


3.  ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄ

3.1. Գիտաժողովի աշխատանքային հինգերորդ օր: Արդյունքների ամփոփում
Գիտաժողովի հանդիսավոր փակումից հետո, հաջորդ առավոտյան տեղի ունե-ցավ կլոր սեղան, որտեղ գիտաժողովի կազմակերպիչները, առանձին մասնախմբերի նախագահներ՝ Վլադիմիր Կարապետյանը, Իվան Ապոլլոնով, Հարություն Բաբայանը, Օկսանա Տուչինան, Սամվել Խուդոյանը, Մկրտիչ Ավագյան, Մետկա Աբերսեկը, Բորիս Աբերսեկ, Վալերա Վարդանյան, Վինցենտաս Լամանաուսկասը, Մելս  Մկրտումյանը, Սրբուհի Գևորգյանը, Ռուզաննա Պետրոսյան, Ասյա Բերբերյանը, Տատյանա Բոգդանովան, Վահան Սարգսյան, Սետլանա Մարությանը, Հեղինե Խաչատրյանը և ուրիշներ  ներկայացրեցին գիտաժողովի ընթացքում քննարկված տարբեր հարցերի վերաբերյալ ամփոփ զեկուցումներ: 

No comments:

Post a Comment