Nov 19, 2013

"Ամենագետներ" նախակրթարանում

Խաչատուր Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժաական համալսարանի Հատուկ կրթության ֆակուլտետի Հատուկ հոգեբանության բաժնի երկրորդ կուրսի ուսանողները Զարգացման և տարիքային հոգեբանություն առարկայի գործնական հինգ
պարապմունքներն անցկացրել են  <<Ամենագետներ>> նախակրթարանում ս/թ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին:


<<Ամենագետներ>> նախակրթարանում գործնական պարապմունքներն անցկացնելու լուրը մեր ամբիոնում ընդունդունվեց մեծ ոգևորությամբ, քանզի հնարավորություն էր ընձեռնվում պրակտիկայում կիրառել մասնագիտական նոր գիտելիքները:


<<Ամենգետներ>> նախակրթարանում կազմակերպված գործնական պարապմունքներն անգնահատելի դեր ունեցան մասնագիտական աշխատանքի կազմակերպման գործընթացում: Բացի դրանից բացահայտվեցին պրակտիկայի ընթացքում ծագած էական դժվարությունները:


Բաժանվելով խմբերի՝ ուսանողներն աշխատել են տարիքային տարբեր խմբերի հետ: Գործնական առաջին դասաժամի ընթացքում ուսանողները ծանոթացել են երեխաներին և նրանց հետ տարվող հոգեբանական աշխատանքի առանձնահատկություններին, որից հետո  նախապես հանձնարարված գործնականի աշխատանքին համապատասխան կազմակերպել ենք հետազոտական աշխատանք` կիրառելով նախադպրոցականների իմացական գործընթացների հոգեախտորոշիչ, հարկ եղած դեպքում, նաև զարգացնող մեթոդիկաներ:
Նշենք, որ <<Ամենագետներ>> նախակրթարանից հեռացանք հաճելի տպավորություններով, տնօրինությանը հայտնեցինք մեր շնորհակալական խոսքը և հանձնեցինք շնորհակալագիր՝ նրանց ջերմ ընդունելության համար:


Վերջում հավելենք, որ ուսանողներն իրենց երախտագիտությունն են հայտնել Հատուկ կրթության ֆակուլտետի դեկան` Արմենուհի Ավագյանին և Տարիքային և մանկավարժական հոգեբանության ամբիոնի դասախոս՝ Արմինե Խաչատրյանին, իրենց նման հնարավորություն ընձեռելու համար` հույս հայտնելով, որ մասնագիտական փորձ ձեռք բերելու  նման առիթներ առաջիկայում ավելի շատ կունենան:

No comments:

Post a Comment